Կոնգրեսականները շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահին՝ անկախության 31-ամյակի առիթով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ամն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Արցախի անկախության 31-ամյակի առիթով:

«Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցությունն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին»,-ասվում է ուղերձում:

--00--ԱՀ