ՀՀ անկախությունը առևտրի հանելով` Արցախին ոչինչ չեք բերի, հայկական աֆերիստությունն անօգուտ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ անկախությունը առևտրի հանելով` Արցախին ոչինչ չեք բերի, հայկական աֆերիստությունն անօգուտ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։

Բլեյանի համոզմամբ, չի կարելի Հայաստանն ու Արցախն իրար հակադրել, նրանք դժվարին ճանապարհը պետք է իրար հետ անցնեն։ Նրա կարծիքով, Արցախում էլ պետք է հասկանան, որ Հայաստանի հաշվին Արցախի համար ինչ-որ բաներ պոկելը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։ Բլեյանը նաև ավելացրեց, որ ինքը շարունակում է մնալ համակեցության կողմնակից, և մենք պետք է շեշտը դնենք մարդկանց՝ հանուն անկախության պայքարելու պատրաստակամության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ