Մահացել է «Լուկօյլի» խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը՝ ընկնելով կլինիկական հիվանդանոցի պատուհանից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

magan

Մոսկվայի արևմուտքում տղամարդն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից․ նա մահացել է։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 07։00-ի սահմաններում Մարշալ Տիմոշենկոյի փողոցի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Տղամարդն ընկել է վեցերորդ հարկի պատուհանից և ստացած վնասվածքներից մահացել»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։

Լրատվամիջոցները հայտնում են, որ «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովն այնտեղ բուժում անցնելու ժամանակ ընկել է հիվանդանոցի պատուհանից։

--00—ԱՊ