Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Մետրո.jpg

Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։

«Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ նեկայիս 6 րոպեի փոխարեն։

Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ