Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դֆ

Սույն թվականի օգոստոսի 31-ին դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Կողմերը վստահություն հայտնեցին, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները կշարունակեն զարգանալ նաև հետագա տարիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԻԴ