Սևանա լճի մակարդակն օգոստոսի 22-28-ն իջել է 2սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Սևան լիճ

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.57մ (28.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 14սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.769 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 28-ը ներառյալ՝ 142.569 մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 28-ը ներառյալ՝ 152.346մլն. մ³:

--00—ԼՄ