Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերի» համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1091249.jpg

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է մայրաքաղաքում վճարովի ավտոկոյանատեղիներում կայանելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել վարորդների հեռախոսներին:

«Ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի վաղ թույլ տրված խախտումների մասին տեղեկացնելու եւս մեկ գործիք ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 29-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Սարգսյանը:

Նա նաև հանձնարարական տվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գովազդային դատարկ բաներների փոխարեն տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատանքները:

«Կապվեք մետրոպոլիտենի ղեկավարության հետ՝ համատեղ արդյունավետ աշխատանք ապահովելու համար: Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրանց տեղերում կտեղադրենք թանգարանի նմուշները»,- ասաց նա:

--00—ԶՀ