Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի,-գրում է ermenihaber-ը։

Հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով` եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»: 

Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ-ը օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի  հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը: 

«Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել  մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն»,-ասել է քաղաքապետի պաշտոնակատարը:

Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքվելուց հետո թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։