Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. ԱՀ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

բերձոր

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն։

--00--ԱՀ