«Արմենիա» ՀԲԿ-ում 20-ամյա ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

download (1).jpg

«Արմենիա» ՀԲԿ-ում երեկ՝ օգոստոսի 25-ին, 20-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Ծննդկանը «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։

ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։

--00—ԶՀ