Վրաստանում մեկ շաբաթ է՝ պայքարում են Բորջոմիում բռնկված հրդեհը մարելու դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

georg

Վրաստանում արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ պայքարում են Բորջոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելու դեմ։ Աղետի յոթերորդ օրը՝ 24-ժամյա ռեժիմով, դեռ շարունակվում են մարման աշխատանքները։ Կրակը կրկին տարածվում է երկրի հարավային հատվածում։

Տեղեկության համաձայն՝ կրակն անցել է Ախալցխեի մունիցիպալիտետի սոճու և եղևնու փշատերև անտառ, սակայն ՆԳՆ տեղեկություններով՝ կարմիր գոտուց այն կողմ չի անցնում։

Պաշտոնապես Բորջոմի-Ախալցխե ճանապարհին այրվում է 150 հա անտառ։ Բորջոմիում բռնկված հրդեհի ստույգ պատճառը, ինչպես նաև վնասի չափը հայտնի չէ։