Լոռու մարզում բախվել են Man բեռնատարն ու Mercedes-ը. կա 3 զոհ, որոնցից մեկն անչափահաս է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռո մարզում: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:20–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Մինչ դեպքի վայրի զննություն  էր կատարում քննչական  խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների  ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները Երևանի բնակիչներ են, որոնցից մեկը 18-ամյա Նարե Մաթևոսյանն է, մեկը 15-ամյա Միլենա Պարտիկյանն է և 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ Man-ի վարորդը՝ 58-ամյա  Դավիթ Օմիլաշվիլին է:

--00--ՀԱ