Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին անտառային հրդեհների դեմ պայքարին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

vakhtang-gomelauri.jpg

Վրաստանի ՆԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհը մարելու հարցում առաջարկված օգնության համար, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։

«Առաջարկեցին մեզ օգնել տեխնիկայով, չնայած մենք էլ տեխնիկա ենք մոբիլիզացրել, բայց տեսնում եք, որ ֆիզիկապես չենք կարող մեծ քանակությամբ օգտագործել, տարածքն այդպիսին է»,- ասաց Վախթանգ Գոմելաուրին։

Նրա խոսքով՝ ամենից արդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, բայց հաշվի առնելով ամբողջ Եվրոպայում հրդեհների տարածվածությունը՝ դժվար թե հնարավոր է սպասել, որ Վրաստանին ինքնաթիռներ կտրվեն։

--00—ԶՀ