Ինչու Փաշինյանը չշնորհավորեց կաթողիկոսին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

գարեգին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժեւորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։

Այս տարի էլ նա չշնորհավորեց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, որը նշվում էր օգոստոսի 21-ին, մինչդեռ իշխանության գալուց հետո երեք տարի անընդմեջ Փաշինյանը «ջերմորեն» շնորհավորում էր Վեհափառին, կարեւորում ժողովրդի կյանքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու «մեծ կարեւորությունն ու դերակատարումը» եւ վստահություն հայտնում. «Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը»։

Պատերազմից հետո, երբ կաթողիկոսը հրապարակավ սկսեց քննադատել իշխանություններին, դարձավ Փաշինյանի աչքի փուշը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին, անգամ Հանրայինին է հրահանգ իջեցվել՝ որեւէ կերպ չլուսաբանել կաթողիկոսի գործունեությունը»։

Առավել մանրամասսն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ