Դեմ էր, բայց մնաց պաշտոնակատար. Փաշինյանը խաբել է. մաս 74. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Նիկոլ ԱԺ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ից ի վեր՝ իշխանության գալուց հետո, մի քանի անգամ է հրաժարական տվել ու ընտրվել: Այդ ընթացքում նա որեւէ անգամ չի լքել վարչապետի աթոռը՝ վարչապետին լիազորված բոլոր գործառույթները շարունակելով իրականացնել արդեն որպես գործադրի ղեկավարի պաշտոնակատար:

2018-ի իշխանափոխության օրերին (ապրիլի 25-ին), երբ դեռ նա ուսապարկով ու ձեռքը վիրակապած էր հարթակից ելույթ ունենում, հայտարարում էր. «Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում գործող ոչ մի պաշտոնյա չկա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են համարվում»:

Նույն օրն ու էլի նույն հարթակից ընդդիմադիր Փաշինյանը վստահեցնում էր, թե ՀՀ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Վերոնշյալ հայտարարությունից ուղիղ երեք տարի անց (ի դեպ, նույն օրը՝ ապրիլի 25-ին) նույն Նիկոլ Փաշինյանը հերքում էր ինքն իրեն՝ ասելով, թե հրաժարական տալով վարչապետի պաշտոնից՝ այս ընթացքում շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ ենթադրվող ամբողջ ծավալով:

Վարչապետի աթոռին անգամ մեկ րոպեով հրաժարական չտվող Փաշինյանը, փաստորեն, կառավարության կաբինետի ղեկավարի հրաժարականի մասին իրարամերժ հայտարարություններով հերթական անգամ ստել է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ