Պարտվում ենք թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

․

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաքին ճակատում պարտվում ենք, բայց այնպես չէ, որ ներսում ամեն ինչ կարգին է: Չկա օր, որ կառավարության շենքի մոտ կամ որեւէ այլ վայրում բողոքի ակցիաներ չանեն: Անցած օրերին բեռնատարների վարորդներն էին Մեղրի-Սիսիան ճանապարհը փակել` բողոքում էին բեռնատարները կշռելու դեմ, իսկ երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատողներն էին բողոքի ակցիա անում, քանի որ «Սուրմալուի» պայթյունից հետո «Փեթակի» աշխատանքը դադարեցվել է եւ առ-այսօր չի վերականգնվել:

Մարդիկ պահանջում էին, որ իրենց թույլ տան աշխատել: Պայթյունից հետո նախ ԱԻՆ-ն էր փակել «Փեթակը» եւ հարակից ճանապարհը, իսկ երեկ աշխատողներին ասել էին, որ քննիչները պետք է թույլ տան, որ աշխատանքը վերսկսեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ