Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։

Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին , զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։

--00--ԱՀ