Մասիսի քաղաքապետարան մտած անձի մոտ նռնակ և պայթուցիկ նյութ կա. պայթյունի ձայն է լսվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Մոտ մեկուկես ժամ առաջ Մասիս համայնքի  քաղաքապետարան է մտել զինված անձ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց  Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը:

«Ասում են ձեռքին ատրճանակ և պայթուցիկ նյութ կա, քաղաքապետրանում աշխատակիցներից միայն պահակն է եղել: Տվյալ անձը որևէ պահանջ չի ներկայացրել, հավանաբար ոչ սթափ վիճակում է գտնվում:  

Այս պահին միայն քաղաքապետարանի սենյակի լույսերն են վառվում, հավանաբար անձը այդ սենյակում է, այլ տեղեկություն չկա: Այս պահին ԱԱԾ-ը, Ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները աշխատւմ են նրան վնասազերծելու ուղղությամբ»,- մանրամասնեց Հակոբյանը:

--00--ԱՀ