ՀՀ ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորած Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

299949774_485737076890052_5695895174154038849_n.thumb_.jpg

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանn այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։

«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը՝ վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։

Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս», - գրել է նախարարը:

--00—ԶՀ

 

 

Տեսանյութեր