Մենք նոր Չեռնոբիլ չենք ուզում․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

աա

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

«Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ հանդես գալ որպես միջնորդ՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին հնարավոր բոլոր աջակցությունը ցուցաբերելու համար»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ «Մենք նոր Չեռնոբիլ չենք ուզում»,- ասել է նա։

Նա նաև հայտնել է, որ քննարկվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը, եւ որ ինքն ավելի ուշ այդ հարցը կբարձրացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում։

--00—ԻԴ