ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

47

Օգոստոսի 18-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։

--00—ԻԴ

Տեսանյութեր