Չունենք պետ ու պետություն, ապրում ենք ծաղրանկարում. Վարդան Մալխասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Չունենք պետ ու պետություն, ապրում ենք ծաղրանկարում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։ Մալխասյանի համոզմամբ՝ պարոն վարչապետը չորս տարի ժամանակ է ունեցել գործելու համար, հիմա նոր պե՞տք է խիստ միջոցներ կիրառի և կարգ ու կանոն հաստատի։ 

Խոսելով հայ-թուրքական փոխհարաբերությունների մասին՝ ազատամարտիկը նշեց, թե թուրքերը իրենց մշակույթը դրել են մեր բջիջների մեջ, այդ իսկ պատճառով կործանվում է Հայաստանը։ 

Ըստ նրա, թուրքերը ուզում են հայերին սպասարկող ազգ դարձնեն, որ այլևս վտանգ չներկայացնեն իրենցից՝ քաղաքական, տնեսական և ռազմական գործոն չլինեն։ 

Մալխասյանի կարծիքով` ՀՀ իշխանությունը անճար վիճակում է, ոչինչ չեն կարողանում անել, այն դեպքում, երբ Աղավնոն կարող ենք չհանձնել։

Մանրամասները՝ տեսանյութում։