Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի առնչությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հետագա ընդլայնման եւ ամրապնդման հեռանկարները: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային անվտագության հարցերի։

--00--ԱՀ

Տեսանյութեր