ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար այսուհետ աշխատանքային ստաժ չի պահանջվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

հասարակական

Աշխատանքային ստաժն այլևս պարտադիր պայման չէ ՊԵԿ քննչական մարմնում քննիչ աշխատելու համար։ Համապատասխան որոշումը գործադիրն այսօր ընդունեց առանց զեկուցման ու քննարկման։

Մինչ այդ՝ գործող կարգով՝ քննիչի պաշտոն ստանալու համար դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ էր պետք:

«Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը»,-նշված է որոշման հիմնավորման մեջ։

--00--ՏՏ

Տեսանյութեր