Պետդեպը ողջունում է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

63

Միացյալ Նահանգները ողջունում է Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի եւ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի որոշումն օգոստոսի 18-ին բանակցություններ վարելու Լվովում: Օգոստոսի 17-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անտարակույս, կան մի շարք կարեւոր հարցեր, որոնք գլխավոր քարտուղարը, նախագահ Զելենսկին եւ նախագահ Էրդողանը կարող են քննարկել:

Այն փաստը, որ հանդիպումը կկայանա հենց այնտեղ, թույլ է տալիս ենթադրել, որ հիմնական ուշադությունը կնվիրվի պարենային անվտանգությանը եւ այն պայմաններին, որոնք Թուրքիան ձեռնարկում է Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի ազատ արտահանման կամ ավելի ազատ արտահանման օժանդակման համար: Մենք շատ գնահատում ենք Թուրքիայի ջանքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերը, Ուկրաինայի ջանքերը, որոնք նպատակաուղղված են այն բանին, որպեսզի նավերը դուրս գան Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայից դուրս է եկել «ավելի քան 20 նավ՝ բեռնված հացահատիկով, սննդամթերքով»: «Դրանց ճնշող մեծամասնությունը զննում է անցել Համատեղ համակարգող կենտրոնում եւ այժմ ուղեւորվում Է նշանակման վայր: Դա միանշանակ լավ է»,- եզրափակել է Փրայսը: Օգոստոսի 16-ին Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնն  ամփոփել է աշխատանքի առաջին երկու շաբաթվա՝ օգոստսի 1-ից մինչեւ 15-, արդյունքները: Կենտրոնի տվյալների համաձայն՝ պարենով բեռնված 21 նավերից, որոնք դուրս են եկել Ուկրաինայի նավահանգիստներից, մեկ նավն ուղեւորվել է Աֆրիկա, մնացածները՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրներ:

Ուկրաինայից դուրս տարված պարենի ընդհանուր ծավալից Աֆրիկայի մայր ցամաք Է ուղակվել սոսկ 4 տոկոսը: ՄԱԿ-ում բազմիցս նշել են, որ Ուկրաինայից պարենի արտահանումն իրականացվում Է առեւտրային գործառնությունների շրջանակներում, նշանակման վայրը որոշում են մասնավոր ընկերությունները՝ ելնելով իրենց շահերից: Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաղթերի փաթեթ, որոնք կոչված են լուծելու աշխարհի շուկաներին պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը: Համաձայնագրերից մեկը կարգավորում է Կիեւի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը: Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի կողմից Ստամբուլում ստեղծված քառակողմ կենտրոնը նախատեսված է հացահատիկով նավերի զննման համար՝ զենքի մաքսանենգություն թույլ չտալու եւ սադրանքները բացառելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԻԴ

Տեսանյութեր