ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Գուտերեշ Ազովստալ գերիներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Լվով, որտեղ օգոստոսի 18-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

--00--ԱՀ