Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

default.jpg

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։

Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։

--00—ԶՀ