Շառլ Միշելը ցակացություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

տռ

Այսօր միանում եմ բոլոր հայերին և սգում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար։ Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Անկեղծ ցավակցում եմ այն ​​ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշել է նա։

--00—ԻԴ

Տեսանյութեր