Երեւանում բրիտանական դեսպանատան առջեւ կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

UK flag flying at half-mast.jpg

Երեւանում բրիտանական դեսպանատան առջեւ կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։

Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այս մասին հայտնում են Միացյալ Թագավորության դեսպանությունից։

Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին։

Օգոստոսի 14-ին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր

«Ցնցված և խորապես վշտացած եմ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք ու շուտափույթ ապաքինում»։

--00—ԶՀ