«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

screenshot_2022_08_17_122005.thumb_.png

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են:

«Ցավակցում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ:

--00—ԶՀ