«Ժողովուրդ». Փաշինյանն իրականում ստում էր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ռռ

«2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու:

Եվ այս որոշման շահառուները, չնայած որ տարբեր հաշվարկներ կան, ու հստակ չգիտենք, թե ՀՀ-ում քանի մարդ է այդ գործունեությամբ զբաղվում, բայց, ըստ տարբեր թվերի, մոտավոր 50 հազար մարդ է»։

2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ: «Եթե չունի լիցենզիա, ուրեմն ինքը վարորդ չի, ու, հետևաբար, եթե լիցենիզա չունի, չի կարող զբաղվել այդ գործունեությամբ»,- շեշտում էր գործադրի ղեկավարը:

Փաստորեն, անհատ տաքսու վարորդների գլխի տակ փափուկ բարձ դնելով ու հավատացնելով, թե նրանք լիցենզիա հանելու խնդիր չպետք է ունենան, Փաշինյանն իրականում ստում էր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

--00—ԻԴ