Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

295695532_594423658715722_2861361212959359411_n.thumb_.jpg

«Ինտերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։

«Այսօր առավոտյան Ռոզանոյի «Humanitas» կլինիկակական ինստիտուտում Մխիթարյանը հետազոտություններ է անցել։

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն։ Նրա վիճակը կգնահատվի առաջիկա օրերին»,- գրված է իտալական ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը A Սերիայում «Ինտերի» կազմում նորամուտը նշել էր նախորդ շաբաթ՝ «Լեչեի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով։

--00--ԶՀ