15:30-ի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը․ ԱԻՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍ, 24News

սուրմալու

 15:30-ի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին, առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց  քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել»,- նշել է նա։

--00--ԱՀ