Հղի կնոջ և երեխայի մասին անհեթեթ սպասումներ մի՛ տվեք հարազատներին․ չի՛ կարող լինել դեպք, որ չիմանանք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Հղի կնոջ և երեխայի մասին անհեթեթ սպասումներ մի՛ տվեք հարազատներին, չի՛ կարող լինել դեպք, որ մենք չիմանանք։ Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված տեղեկությանը, թե հղի կինը և նրա երեխան ոնջ են գտնվել։

«Երեկ համացանցում տարածվեց տեղեկություն, թե հղի կինը և նրա երեխան ողջ են հայտնաբերվել, ես ուզում եմ մեր քաղաքացիներին խնդրել, որ հետևեն միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Այդ անհեթեթ սպասումները, որ տալիս են հարազատներին, մանավանդ այս բացասական էմոցիոնալ ֆոնի վրա, դա ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին և առհասարակ բարոյահոգեբանական մթնոլորտին»,- ասաց նախարարը։

Փամբուխչյանի խոսքով՝ չի՛ կարող լինել որևէ դեպք՝ լինի ողջ կամ զոհ, որ մենք չիմանանք։

Նախարարը չբացառեց, որ այսօր հայտնաբերված հղի կինը և մանկահասակ երեխան կարող են նշված անձինք լինել։

«Կարող ենք ենթադրություններ անել, բայց դա պետք է հաստատի առողջապահության նախարարությունը՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-հավելեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00--ՏՏ