Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» ԱԿ-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

iran_armenia_flags_0.thumb_.jpg

Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Կիսում ենք ողբերգական ցավը զոհվածների ընտանիքների հետ, համբերություն ենք մաղթում նրանց, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում», - նշված է ցավակցական ուղերձում։ 

--00--ԶՀ