Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

20851_b.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է. «Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապե­տության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաս­տանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։

Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զար­գացման և արդիականացման վրա։ Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները և շահերը, որոնք իրապես ամրա­պնդում են երկու երկրների միջև փոխվստահության վրա խարխսված կապերը: Ինչպես պատմության խորքից եկող մեր առնչությունները, այնպես էլ տարբեր ոլորտնե­րում մեր համագործակցությունը յուրահատուկ բնույթ են հաղորդում մեր գործընկե­րությանը:

Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին նաև գլոբալ մարտահրավերների կարգավորման իր ջանքերում: Ապահովելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ մենք պատ­րաստակամ ենք աջակցելու առևտրատնտեսական, ներդրումային և տեխնո­լո­գիա­ների բնագավառներում համագործակցության նոր և հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջու­թյուն, բազում հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ երկինք ու բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր