Թուրքիայի ռազմական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ․ կքննարկվի «F-16»-երի մատակարարման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

download (3).jpg

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարության պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Նշվել է, որ պատվիրակությունը բանակցություններ է վարելու «F-16» ինքնաթիռների մատակարարման և արդիականացման թեմայով:

Այս թեմայով արդեն 3 հանդիպում է անցկացվել Թուրքիայում 2021թ. դեկտեմբերին և 2022թ փետրվար և մարտ ամիսներին:

Ըստ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության՝ բանակցությունների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, իսկ նպատակը՝ «F-16»-երի մատակարարումը և արդիականացումն ամենասեղմ ժամկետներում իրականացնելը։

--00--ԶՀ