«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 13 տուժած, ունենք 6 մահ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հասարակական

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:

Ունենք 6 մահ»,- հաղորդում են նախարարությունից:

--00--ՏՏ