Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․ Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․

Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը: 

Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին։

 

Տեսանյութեր