Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

արամ

Խոր մտահոգութեամբ եւ ցաւով ականատես եղայ Երեւանի «Սուրմալու» առեւտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին։ Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Թող Աստուած զոհերուն հոգիները լուսաւորէ, մխիթարութիւն պարգեւէ անոնց ընտանիքներուն եւ շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներուն։

Աստուած ամուր ու հաստատ պահէ մեր Հայրենիքը եւ հեռու՝ ամէն տեսակ չարէ ու չարիքէ։

--00--ԱՀ