Երևանի և Վանաձորի որոշ հասցեներում օգոստոսի 15-ին 9 ժամ գազ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

գազ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 15-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի (մասնակի), Նորքի 1-ին նրբանցքի (մասնակի), Նորքի 2-րդ փողոցի առանձնատների գազասպառողների: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ նույն օրը ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ծատուրյան, Ավետիսյան, Ստեփանյան, Իսակովի, Ալավերդյան, Սարոյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

--00—ԼՄ

 

Տեսանյութեր