Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

1089968.jpg

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։

«Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։

--00--ԶՀ