Կառավարության պաշտոնյան արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ադրբեջանցի տաքսիստի մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքական քարոզչության նպատակով Apple-ի գովազդի տեքստը կարդացող, ծաղիկները հավերժական կրակի վրա դնող Րաֆֆին պարզվում է նաև ֆանտաստիկ ժանրի սցենարիստ է։

Թե ասա՝ մեծ մարդ ես, ինչ գործ ունես՝ տաքսիով տուն ես գնում, դրա փոխարեն Գասպարյան Վլադիմիրի հետ գնայիր աղոթելու, Apple-ի գովազդը կարդայիր, ծաղիկներն էլ հավերժական կրակի վրա դնեիր։

Լավ է՝ գոնե տաքսու վարորդը չի ասել․ «Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի»»։ 

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ տուն գնալիս իր նստած տաքսիի վարորդն ադրբեջանցի է եղել, իր հետ ադրբեջաներեն է խոսել։

--00—ԼՄ