Ռուսաստանի հարավի օդանավակայանների թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 17-ը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24New

1089931.jpg

«Ռոսավիացիա»-ն մինչեւ օգոստոսի 17-ը երկարացրել Է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սահմանափակումը գործում է փետրվարի 24-ից, այն կանոնավոր կերպով երկարացնում են: Թռիչքների արգելքը երկարացվել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԶՀ