Ուրախ եմ, որ մեր տեսակետներում շատ ընդհանրություններ ենք արձանագրել․ Սարգսյանը՝ Սինգապուրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին: Այս մասին հայտնում է 4-րդ նախագահի գրասենյակը։

Շնորհավորական ուղերձը՝ ստորև.

«Սինգապուրի՝ որպես արագ զարգացած պետության օրինակը լավագույնս է վկայում, որ երկրի փոքր չափերը ոչ միայն չեն կարող խոչընդոտել նրա զարգացմանը, այլև ընդհակառակը կարող են առավելություն և հաջողության գրավական լինել:

Մեր համատեղ քննարկումների, այդ թվում՝ անցյալ տարի Սինգապուր իմ այցի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում բազմիցս ենք խոսել թե՛ այդ մասին, թե՛ հայ-սինգապուրյան օրակարգի շուրջ: Այդ առիթով ես ջերմ հիշողություններ ունեմ, և ուրախ եմ, որ մեր տեսակետներում շատ ընդհանրություններ ենք արձանագրել:

Մեր ժողովուրդները մշտապես աչքի են ընկել մարդկային որակյալ կապիտալով: Հենց այս մեծագույն հարստությունն է ընկած հայ-սինգապուրյան հարաբերությունների հիմքում՝ լինելով խոստումնալից հեռանկարի գրավականը»:

Տեսանյութեր