Հաղթանակների սիմվոլներին մերժեցիք, հիմա եկել ումի՞ց եք բողոքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ի՞նչ եք ուզում։

Հաղթանա՞կ։

Այս կապիտուլյանտ իշխանությունների օրոք դա նույնն է,թե Բրազիլիան ցանկանա հոկեյի աշխարհի չեմպիոնություն նվաճել։

30 տարի հաղթած էինք։

Ու դա փաստել է նաեւ այսօր մեր վրա հոխորտացող Ադրբեջանի ղեկավարը։

Հաղթող էինք 92-ին Շուշիում ու Լաչինում,93-ին՝ Քարվաճառում,2016-ի ապրիլին ողջ Արցախում։

Հաղթանակների սիմվոլներին մերժեցիք, հիմա եկել ումի՞ց եք բողոքում։

Բաքվի բռնակալը հիմա մեծ-մեծ լեզվին է տալիս։

Բա առաջ տենց խոսեիր ,այ «բիզիմդիր»…

Հազիվ 2016-ի հոկտեմբերին Սերժի ժամանակ լացում էիր, որ «ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։

Բայց սա եղել է մեր հասարակության ընտրությունը։

Ամեն ինչի համար մենք պետք է պատասխան տանք։

Բոլորս եւ յուրաքանչյուրս»։

--00--ՏՏ