Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցիների նկատմամբ՝ 3-1 հաշվով։

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սևերով հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջաթ Աբասովին։

Մյուս 2 պարտիաներում հաղթող չեղավ։ Հրանտ Մելքումյանը երկրորդ խաղատախտակի վրա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Գադիր Գուսեյնովի հետ, իսկ երրորդ համար Մանուել Պետրոսյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Վասիֆ Դուրարբայլիի հետ։

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ունի 17 միավոր և ընթացիկ առաջատարն Է։

--00--ԶՀ

Տեսանյութեր