42-ամյա տղամարդը մտել է Սևանա լիճը, անհետացել․ դին դուրս բերելուց հետո քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

12

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 42-ամյա տղամարդու ջրահեղձ լինելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից 2022թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14։40-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող լողափում քաղաքացին մտել է Սևանա լիճը լողալու և անհետացել է։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ, նախնական տվյալներով, նշված օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1980 թ. ծնված բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել։ Ջրափրկարարների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում տղամարդու դին նույն օրը դուրս է բերվել լճից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր