Հնդկաստանում մեկնարկել են Շախմատի Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների միջև հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

սպորտ

Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկել են Շախմատի Օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները  Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց և կանանց ընտրանիների միջև, հայտնում է chess24.com կայքը։

Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը:

Հայաստանի հավաքականը առավելության է հասել 7 թիմի նկատմամբ՝ Մադագասկարի,  Անդորրայի,  Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և պարտվել է Ուզբեկստանի ընտրանուն:

9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

--00--ՏՏ

Տեսանյութեր