Սառցասարը 44-օրյա պատերազմի հետեւանքով է անցել ադրբեջանական վերահսկողության ներքո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

պատերազմ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Սառցասար (Բուզդուխ) լեռը դեռեւս 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով է անցել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնեց 24News-ի աղբյուրը։

Օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից «իրականացված ճշգրտումնեըի արդյունքում Բուզդուխ լեռը և հարակից բարձունքները անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո»։

Արցախի պաշտպանության բանակը պաշտոնապես ո՛չ հաստատել, ո՛ չ հերքել է բարձունքներ կորցնելու մասին տեղեկատվությունը։

24News-ը փորձեց կապ հաստատել ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Սառցասարը գտնվում է Մարտակերտի շրջանի Չափար գյուղի մոտակայքում։

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը, որը նույնիսկ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ տեղյակ չէ Սառցասարից, հրաժարվեց հարցերի պատասխանել։

Իսկ վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի հետ 3-րդ փորձից կապ հաստատելուց հետո վերջինս ասաց, որ ժամանակ չունի հարցերին պատասխանելու։

--00--ՏՏ